3603 դիտում
16:11 21-06-2017
Ավետիք Վարդանյան. Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն Հայաստանի չեմպիոնները
Ըմբշամարտի ազատ ոճի Հայաստանի երիտասարդական հավաքականն Օլիմպավանում պատրաստվում է հունիսի 27-ից հուլիսի 2-ը Գերմանիայի Դորտմունդ քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հավաքականի ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանը նշեց, որ աշխարհամասի առաջնությունում 8 քաշային կարգերում հանդես են գալու Հայաստանի առաջին համարները.
«Նախապատրաստական փուլը շատ լավ ենք անցել: Մեր ըմբիշները լիովին պատրաստ են առաջնությանը: Լավ արդյունքներ ենք սպասում, բայց սպորտում կանխագուշակումներ անելը սխալ է»,- ասաց Ավետիք Վարդանյանը:
Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն` Կարեն Զուրաբյանը (50 կգ քաշային կարգ), Արսեն Հարությունյանը (55 կգ), Վարդգես Կարապետյանը (60 կգ), Գեւորգ Մխեյանը (66 կգ), Արման Ավագյանը (74 կգ), Հովհաննես Մխիթարյանը (84 կգ), Սարգիս Հովսեփյանը (96 կգ), Հովհաննես Մաղաքյանը (120 կգ):
Ազատ ոճի Հայաստանի երիտասարդական հավաքականը Դորտմունդ կմեկնի հունիսի 25-ին:
Նմանատիպ նյութեր
1735 դիտում
18:57 25-01-2024
Փարիզի Օլիմպիական խաղերի վարկանիշային առաջին մրցաշարին կմասնակցեն Հայաստանի բռնցքամարտի նորընծա չեմպիոնները
6572 դիտում
15:08 17-07-2017
Պատանի Մ 16 տարեկան բասկետբոլիստները կմասնակցեն Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը
1278 դիտում
18:40 08-06-2022
Ութ տղամարդ և յոթ կին աթլետներ կմասնակցեն Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը
Այս բաժնից
2686 դիտում
13:09 13-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ
2464 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
3136 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից