Միացյալ Թագավորության Ռազմական նվագախումբը բացօթյա համերգ կունենա նաև Ազատության հրապարակում
Երևանում է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ՊՆ ռազմական նվագախումբը:
Ինչպես տեղեկացնում են Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայից, հունիսի 21-ին նվագախումբը վարպետության դասընթացներ է անցկացրել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում:Կոնսերվատորիայի օպերային ստուդիայի դահլիճում հյուրերը բուհի ուսանողների հետ համատեղ հանդես են եկել նաև համերգով:
Ռազմական նվագախումբը բացօթյա համերգ կունենա նաև Ազատության հրապարակում, հունիսի 23-ին, ժամը 19:00-ին: