211652_close_icon
views-count4143 դիտում article-date 15:37 21-06-2017

Դատարանը երկարաձգել է մոսկվաբնակ հայ գործարար Արամ Պետրոսյանի կալանքը

Մոսկվայի Պերսնենսկի դատարանը մինչև օգոստոսի 24-ը երկարաձգել է հայ գործարար Արամ Պետրոսյանի կալանքի ժամկետը, հաղորդում է Ria Novosti-ն։ Նրա կալանքի երկարաձգման մասին հետաքննության միջնորդությունը դատարանը բավարարել է։ Միջնորդությունը հիմնավորելիս քննիչը պնդել է, որ քրեական գործը հատուկ բարդություն ունի, սակայն դատավորից նկատողություն է ստացել նախաքննությունը երկարաձգելու պատճառով։ Հիշեցնենք, որ Ա. Պետրոսյանը մեղադրվում է ահաբեկչության մեջ։ Նա 2016 թվականի ամռանը զինված ներխուժել էր «Սիթիբանկ»-ի մոսկովյան մասնաճյուղ և պատանդ վերցրել այնտեղ գտնվող 4 քաղաքացու։ Պատանդներին նա հերթով բաց էր թողել, իսկ հետո հանձնվել։ Պարզվել էր նաև, որ «ռումբը» սովորական առարկա է եղել։ Անձամբ Պետրոսյանը հայտարարել է, որ իրեն մեղավոր է ճանաչում մարդկանց պատանդառնելու մեջ, բայց ոչ՝ ահաբեկչության, իսկ նման քայլի իրեն «դրդել է» սնանկանալու փաստը։

Նմանատիպ նյութեր