211652_close_icon
views-count104232 դիտում article-date 18:56 11-05-2016

Շահումյանցի մոսկվաբնակ գործարար Խաչատրյանների ընտանիքը հերթական անգամ կանգնեց սահմանը պահող առյուծ զինվորի ու սպայի թիկունքին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ղարաբաղա- ադրբեջանական շփման գծում ազերի թափթփուկների կողմից սանձազերծված պատերազմից հետո հայ քաջարի առյուծ զինվորներին ու սպաներին առաջին իսկ օրվանից սատար կանգնեցին նաև մեծ թվով հայորդիներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, թե’ նախկինում, թե’ այժմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակին ամեն ինչում իր օգնության ձեռքը մեկնեց շահումյանցի մոսկվաբնակ գործարար Կարեն Խաչատրյանը: Վերջինս իր եղբայրներ` Աշոտի և Հայկի հետ ընտանիքներով ապրիլից մինչև այժմ Մատաղիսի և Եղնիկներ հայտնի պաշտպանական դիրքեր են ուղարկել 2 ВАЗ 2121 մակնիշի, 13 հատ բժշկական УАЗ մակնիշի, 4 Վիլիս , 1 КамАЗ, 2 Урал, 1 թրթուռավոր УАЗ մակնիշի ավտոմեքենաներ: Նշված ավտոմեքենաները խիստ անհրաժեշտ են պաշտպանության բանակին, ինչը մեծ հնարավորություն է տալիս ժամկետային զինծառայողներին, սպաներին և այս օրերին այնտեղ գտնվող պայմանագրային զինծառայողներին ու կամավորականներին` անվտանգ հսկեն Արցախի սահմանները: Ֆոտոլրագրողի հետ զրույցում դիրքերը պահող առյուծ տղերքը ասում էին. «Շահումյանցի մոսկվաբնակ գործարար Խաչատրյանների ընտանիքը առաջին անգամ չէ, որ սատար է կանգնում բանակին, զինվորին, զոհվածների ու վիրավորների ընտանիքներին: Նրանց շնորհիվ ոչ միայն Հայաստանում է զորամասերի ավտոպարկը, ի դեպ` ժամանակակից ամենագնաց ավտոմեքենաներով, այլ նաև Խաչատրյանների շնորհիվ արդեն ունենք ինժեներական պարագաներ ու հետախուզական սարքեր: [color=#EF2929] Միայն մեկ բառ կարող ենք ասել Խաչատրյանների ընտանիքին. Դուք նույնպես հերոսներ եք, քանի որ Ձեր և Արցախի պաշտպանության բանակի շնորհիվ վստահ ենք, որ մեր հաղթանակները կամրագրենք ամեն վայրկյան: Ուզում ենք նշել նաև, որ Արցախի բժիշկները, պաշտպանության բանակի բժիշկները, ինչպես նաև Արցախի առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանը, Էրեբունու հիվանդանոցի բժիշկների հետ, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի անձնակազմը `գլխավոր բժիշկ Արա Մինասյանի գլխավորությամբ, իրենց բժիշկներով շատ դեպքերում առաջնագիծ են այցելում և տեղում վիրավորներին օգնություն ցուցաբերում Արցախի պաշտպանության բանակի և Կ. Խաչատրյանի կողմից ուղարկված բժշկական УАЗ -ներով:[/color] Փառք ու պատիվ Խաչատրյանների ընտանիքին: Կրկնում ենք. Դուք նույնպես չեք տարբերվում առաջնագիծը պահող առյուծ հայ զինվորից, սպայից, կամավորականից»: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր