Ադրբեջանում տղամարդը սպանել է իր կնոջն ու նորածին աղջկան և փախել
Ադրբեջանի Դաշքեսանի շրջանի Շահվելեդդի գյուղում երիտասարդ կնոջ ու նրա նորածին դստեր դիերն են հայտնաբերվել։
Apa-ի փոխանցմամբ՝ 37-ամյա Քյամալի Մամեդովայի և 20-25 օրական աղջնակի դիերը գտել են իրենց տանը։ Կնոջ մարմնի վրա հայտնաբերվել են բռնության բազմաթիվ հետքեր։
Նախնական տվյալներով՝ վերջիններին սպանել են, իսկ սպանության կասկածանքով որոնվում է կնոջ 38-ամյա ամուսինը՝ Ռաֆիգ Ալեկպերովը։