211652_close_icon
views-count36807 դիտում article-date 18:12 17-08-2016

Արտակարգ դեպք Աբովյան քաղաքում. «դարն ապրած» հաստաբուն ծառը ընկել է մեքենաների վրա . ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` օգոստոոսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Կեսօրին Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտայի 30 շենքի բակում հաստաբուն ծառը արմատից պոկվել և ընկել է բակում կայանված Hyundai մակնիշի 35 AS 101 համարանիշի և Opel մակնիշի 34 AM 113 համարանիշի ավտոմեքենաների վրա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար, ծառի ընկնելու հետևանքով զոհեր և վիրավորներ չկան: Ծառը ամբողջովին չորացած էր և ծառայում էր միայն որպես լվացքի պարանն ամրացնելու հարմարանք: [color=#CC0000] SHAMSHYAN.com-[/color]ի հետ զրույցում դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ իրենք այդ ծառի հարևանությամբ գտնվող նման անմխիթար վիճակում գտնվող ծառերի համար դիմել են համապատասխան մարմինների, սակայն ապարդյուն և եթե այս անգամ, բարեբախտաբար, հնարավոր եղավ խուսափել զոհերից կամ վիրավորներից, մյուս անգամ՝ կարող է չկարողանան: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր