Արտակարգ դեպք. Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում 8-ոտանի, 2-պոչանի, 3-աչքանի գառնուկ է ծնվել. «տատմերը» շոկի մեջ է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Այսօր՝ հունիսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ջրառատ գյուղի բնակիչ, երկար տարիներ անասնապահությամբ զբաղվող  35-ամյա Զոհրաբ Խուդոյանը  անասնագոմում  ոչխարի  ծնելուց հետո հայտնաբերել է,  որ ծնված գառը 8- ոտանի է, 2- պոչանի, 3- աչքանի:
Թե՛ Զոհրաբը, թե՛ գյուղի բնակիչները անակնկալի են եկել, քանի որ առաջին դեպքն է  գյուղում,  որ նման գառնուկ է ծնվում: 
Ճիշտ է այն արդեն սատկել է, սակայն բոլորը չեն կարողանում հասկանալ, թե ինչն է դարձել պատճառը:  
Գառանը ոչխարի ընկերքի միջից հանել է հարևանը՝ Խդր Կասոյանը, ով հարուստ փորձ ունի ոչխարհի  ընկերքից գառներ հանելու մեջ  ու նա նույնպես անակնկալի  է եկել,  երբ տեսել է 8-ոտանի  գառնուկին:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
                                            
                    
                                            
                        
            


