211652_close_icon
views-count2772 դիտում article-date 19:25 19-06-2017

Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը

Հունիսի 19-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Նիստում քննարկվել է «ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում «ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների անցկացման ժամկետացանկը հաստատելու մասին» ՀՀ ԱԺ խորհրդի որոշման նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Նախագծով սահմանվում են ԱԺ մշտական հանձնաժողովներում բյուջետային քննարկումների իրականացման օրը, ժամը, օրակարգը եւ մասնակիցների ցանկը: Քննարկումների արդյունքում որոշման նախագիծն արժանացել է ԱԺ խորհրդի անդամների հավանությանը: Քննարկվել եւ հաստատվել է նաեւ «Միջխորհրդարանական հանձնաժողովներում Ազգային ժողովի պատվիրակությունների կազմերը հաստատելու մասին» օրակարգային հարցը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր