211652_close_icon

Փրկարարները բնակելի տան նկուղում հայտնաբերված օձը տեղափոխեցին անվտանգ վայր

views-count11011 դիտում article-date 16:00 19-06-2017
Հունիսի 19-ին, ժամը 11:34-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասի 4-րդ փողոցի տներից մեկի նկուղում նկատվել է օձ. որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բռնել են շահմար տեսակի օձին և տեղափոխել անվտանգ տարածք:

Նմանատիպ նյութեր