5512 դիտում
10:45 29-08-2017
«Նաիրիտը» վաղուց վեր է ածվել տեխնածին աղետների «գեներատորի». «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այլ կերպ ասած երեկվա հրդեհը 11 տարվա ընթացքում այս գործարանում տեղի ունեցած երրորդ տեխնածին աղետն է։ Եթե «Նաիրիտը» աշխատեր, աշխատատեղեր ապահովեր հազարավոր մարդկանց համար, ընթացքում անընդհատ արդիականացվեր, բարձրացվեր դրա արդյունավետությունը, պետական բյուջեն հարկեր ստանար, արտադրանքը արտահանվեր և այլն, կարելի էր կշեռքի նժարների վրա դնել դրա վտանգավորությունն ու տված օգուտը։
Այսինքն՝ կարելի էր քննարկել՝ պե՞տք է լինի «Նաիրիտը» թե ոչ։ Բայց երբ «Նաիրիտը» մերթ ընդ մերթ պայթում ու հրդեհվում է, վտանգի տակ դնում մարդկանց կյանքերն ու դրա հետ մեկտեղ չի աշխատում, թերևս կշեռքի նժարից մեկին դնելու ոչինչ չկա այլևս։
Որքան էլ ցավոտ հնչի, «Նաիրիտը» այս վիճակով որևէ ապագա չունի։ Այն վաղուց վեր է ածվել տեխնածին աղետների «գեներատորի»: Հարցն այն չէ, թե արդյոք էլի՞ է պայթյուն կամ հրդեհ լինելու «Նաիրիտում»։ Խնդիրն այն, թե երբ է լինելու հաջորդ պայթյունը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1183 դիտում
22:20 27-02-2023
Տարերային և տեխնածին աղետների կանխարգելում թեմայով հանդիպում Թբիլիսիում
1444 դիտում
23:53 26-05-2024
Դիտարկվում է Երևանից Ալավերդի հզոր գեներատորի տեղափոխման տարբերակը
Այս բաժնից
859 դիտում
07:21 09-11-2024
Նիկոլ Փաշինյանն ու գործադիրի անդամները ԱԺ կգնան. հաջորդ շաբաթը թեժ է լինելու. «Ժողովուրդ»
1153 դիտում
09:00 08-11-2024
ՔՊ-ն ապահովում է իր վերարտադրումը 2026թ.-ի ընտրություններում. փոփոխություններ ԸՕ-ում. «Ժողովուրդ»