Կառավարության ծրագրում պետք է լինեն սոցիալական երաշխիքներ. Սերգեյ Շաքարյանց
Կառավարության ծրագրում պետք է լինեն սոցիալական երաշխիքներ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը:
«Եթե այն չի պարունակելու ծանր տնտեսական պայմաններից դուրս գալու քայլեր, որպեսզի ապահովվի չքավոր խավի ծախսերը»,- ասաց նա:
Քաղաքագետը շեշտեց` այժմ՝ Սահմանադրական փոփոխություններից հետո Կառավարությունն է պատասխան տալու նաև արտաքին քաղաքականության համար: Սա նշանակում է, որ Կառավարության ծրագրում ներառվելու են նաև արտաքին քաղաքականության հարցերը: