ԵԼՔ դաշինքի անդամները և Բակո Սահակյանը քննարկել են ԼՂՀ և ՀՀ անվտանգության հիմնախնդիրների շուրջ համատեղ համագործակցությունը և անելիքները։
ԵԼՔ դաշինքի քաղաքական թիմը (ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը, Արտակ Զեյնալյանը, Երևանի ավագանու անդամ Անի Սամսոնյանը և Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Սուրեն Պապիկյանը) հունիսի 16-ին Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում հանդիպում է ունեցել ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ։
Ինչպես տեղեկացնում են դաշինքից, ԵԼՔ-ի անդամները և Բ. Սահակյանը քննարկել են ԼՂՀ և ՀՀ անվտանգության հիմնախնդիրների շուրջ համատեղ համագործակցությունը և անելիքները։