Ռոնալդուն կարող է մինչև սեպտեմբեր հեռանալ «Ռեալից»
«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել ակումբը, հայտնում է El Pais-ը:
Պորտուգալացին դժգոհ է մնացել, որ Իսպանիայի Սուպերգավաթի համար պատասխան խաղում՝ «Բարսելոնայի» հետ, մրցավարին հրելու համար 5 խաղով որակազրկվել է:
Երբ Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեշը հունիսին սկսել է տեղափոխության տարբերակներ քննարկել, և պորտուգալացին այդ տեղեկությունը չէր հերքել:
Սակայն «Ռեալում» վստահ են, որ Ռոնալդուն ոչ մի տեղ չի հեռանա, թեպետ Կրիշտիանուն ինքը չի երաշխավորում, որ կմնա: «Տեսնենք, թե ինչ տեղի կունենա մինչև օգոստոսի 31-ը», ասել է Ռոնալդուի մտերիմներից մեկը: