5411 դիտում
09:56 17-06-2017
Արցախում ռազմական գործողությունները չեն վերսկսվի, եթե դրսից չհրահրեն. Բրայզա. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԼՂ հակամարտությունը խանգարում է Հարավային Կովկասում տնտեսական զարգացմանը և տարածաշրջանային անվտանգությանը, հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան և ՄԽ նախկին համանախագահ Մեթյու Բրայզան: Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Բրայզայի խոսքով, երբ ինքը ՄԽ համանախագահներից մեկն էր, միջնորդներն առաջ էին շարժվում, քանի որ ԱՄՆ և ՌԴ նախագահները՝ Ջորջ Բուշն ու Դմիտրի Մեդվեդևը, ուշադիր էին այս հակամարտության հարցում և անմիջական մասնակցություն էին ունենում դրա կարգավորմանը:
«Իսկ հիմա ես վախենում եմ, որ ԱՄՆ-ը հստակ քաղաքականություն չունի և ոչ միայն Հարավային Կովկասի մասով, այլ ամբողջ աշխարհում: …Այժմ քննություն է ընթանում ԱՄՆ ընտրական գործընթացին Ռուսաստանի միջամտության հարցով, և քանի դեռ այս բոլոր հարցերը չեն կարգավորվել, ԱՄՆ և ՌԴ հարաբերություններում դրական տեղաշարժերն անհնար են»,- ասել է Բրայզան:
Դիվանագետն ընդգծել է, որ շփման գծում ռազմական գործողությունների վերսկսումը չի բխում ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի շահերից: «Կարծում եմ, որ նման բան կլինի միայն, եթե դրսից հրահրեն»,- ասել է Բրայզան և հավելել, որ բանակցային գործընթացում առաջընթաց չի կանխատեսում, քանի դեռ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներն իրենց անձնական ներդրումը չունենան հակամարտության կարգավորման հարցում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
4155 դիտում
23:30 30-03-2020
Գարի Լինեկեր. Բոլորն են ցանկանում, որ ԱՊԼ-ը վերսկսվի, բացի «Լիվերպուլին» չսիրողներից
51068 դիտում
22:15 11-06-2020
Ռուսաստանի և այլ երկրների միջև օդային հաղորդակցությունը հնարավոր է՝ վերսկսվի հուլիսի 15-ից. ՀՀ-ում ՌԴ դեսպան
Այս բաժնից
877 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»