«Սկսնակ գործարարներին աջակցություն» ծրագրի շրջանակում Վայոց Ձորի Գոմք համայնքում զբոսաշրջային կենտրոն է բացվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հոկտեմբերի 28-ին, Վայոց Ձորի Գոմք համայնքում, ՓՄՁ պետական աջակցության ծրագրերի շրջանակում, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի օժանդակությամբ բացվեց «Բենսոն» զբոսաշրջային կենտրոնը:
Կենտրոնը ստացել է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի բազմակողմանի աջակցությունը՝ խորհրդատվական, տեղեկատվական և ֆինանսական ուղղություններով: Աջակցության ուսուցողական մասն իրականացվել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության հետ համատեղ՝ «Սկսնակ գործարարներին աջակցություն» ծրագրի շրջանակում:
Վարկային երաշխավորությունը ստանալուց և նախատեսված բոլոր աշխատանքները կատարելուց հետո կենտրոնը զբոսաշրջիկներին ներկայանում է առավել հարմարավետ և բարեկարգ պայմաններով, ինչը կնպաստի զբոսաշրջիկների հետագա հոսքի ավելացմանը և կխթանի ընդհանուր մարզում զբոսաշրջության զարգացումը:
###
«Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամը (Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ) ստեղծվել է 2002թ.` ՀՀ կառավարության որոշմամբ: Կենտրոնի գործունեությունն ուղղված է նոր ՓՄՁ-ների ստեղծմանը, ձեռնարկությունների ֆինանսական աջակցությանը, նրանց հմտությունների զարգացմանը, ուսուցմանը, ոլորտային ՓՄՁ-ների աջակցությանը, ձեռնարկությունների ինֆորմացիոն, խորհրդատվական աջակցությանը, բիզնեսի միջազգայնացմանը, համայնքների տնտեսական զարգացմանը:
[b]«Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամ[/b]