211652_close_icon
views-count3221 դիտում article-date 17:56 16-06-2017

10 րոպեի ընթացքում կես ամսվա տեղումների պայմաններում ջրահեռացման համակարգը 100 տոկոսանոց չի կարողացել գործել. Տարոն Մարգարյան

Երևանում հունիսի 12-ին տեղացած անձրևի հետևանքով ջրային կուտակումների և ջրահեռացման վերաբերյալ Երևանի քաղաքապետը հանձնարարականներ է տվել պատասխանատու մարմիններին՝ խնդիրների ուսումնասիրման և դրանց լուծում տալու վերաբերյալ: Այս մասին այսօր ավագանու նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: «Արդեն օդերևութաբանները հայտարարել են, որ 15 օրվա տեղումները եկել են 10 րոպեի ընթացքում, բնականաբար նման իրավիճակ կլիներ: Իսկ ինչ վերաբերում է նրան, թե ջրհեղեղ էր, իրական ջրհեղեղը բոլորս պատկերացնում ենք, թե ինչպես է լինում»: Ջրային կուտակումների վերաբերյալ քաղաքապետն ասաց, որ ջրի կուտակումներ եղել են, դրա պատճառներից մեկն էլ կարկուտից հետո ընկած տերևների թափվելուց որոշ խցանումներ են առաջացրել ջրահեռացման համակարգերում։ «Այդ և 10 րոպեի ընթացքում կես ամսվա տեղումների պայմաններում ջրահեռացման համակարգը 100 տոկոսանոց չի կարողացել գործել: Պատասխանատուներին իմ կողմից հանձնարարական է տրվել, որ ուսումնասիրվեն խնդիրները և տեսնենք, թե ինչ լուծումներ են տալիս: Հինգ տարի առաջ 30-40 տեղերում նման խնդիրներ էին առաջ գալիս անգամ թույլ անձրևների ժամանակ, իսկ նման հորդառատ խնդրումների ընթացքում 3 տեղ է եղել խցանում»: Հարցին, թե «Երկիր Ծիրանին» հայտարարել է, որ պատրաստվում է քաղաքապետին դատի տալ ջրահեռացման համակարգերի չաշխատելու պատճառով, Տարոն Մարգարյանն ասաց, որ տեղեկացել է այդ մասին, սակայն լուրջ չի վերաբերվում դրան.«Եթե խնդիր են տեսնում, թող գան, ասեն միասին լուծենք: Նման մոտեցումով չեն կարող քաղաքը կառավարել»:

Նմանատիպ նյութեր