211652_close_icon
views-count3165 դիտում article-date 18:18 16-06-2017

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը ներկայացրել է նորանշանակ դատավորին

ՀՀ Նախագահի 2017 թվականի հունիսի 1-ի հրամանագրով՝ Նաիրա Մխիթարյանը նշանակվել է ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր: Այսօր՝ հունիսի 16-ին, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահին և դատավորներին է ներկայացրել Նաիրա Մխիթարյանին: ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը բարձր է գնահատել նորանշանակ դատավորի մասնագիտական որակներն ու պատրաստվածությունը և հույս հայտնել, որ նա մեծ պատասխանատվությամբ ու նվիրումով կստանձնի դատավորի բարձր կոչումը և իր գիտելիքներն ու հմտությունները կներդնի արդարադատություն իրականացնելու կարևոր գործում: ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում անցկացրել է նաև աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում մասնավորապես անդրադարձել է կոռուպցիոն և հակաօրինական դրսևորումներին: ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահն անթույլատրելի է համարել ցանկացած նման երևույթ դատական համակարգում և նշել, որ դատական իշխանության յուրաքանչյուր ներկայացուցիչ պատասխանատու է և պիտի ջանք չխնայի դատական համակարգում կոռուպցիոն դրսևորումներն իսպառ բացառելու կարևորագույն գործում: [b] ՀՀ դատական դեպարտամենտի Արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր