4397 դիտում
23:16 26-07-2016
ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահը ներկայացրել է նորանշանակ դատավորներին
ՀՀ Նախագահի 2016 թվականի հուլիսի 12-ի հրամանագրի համաձայն՝ Սամվել Ուզունյանը վերանշանակվել է դատավոր՝ ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում:
ՀՀ Նախագահի 2016 թվականի հուլիսի 14-ի հրամանագրի համաձայն՝ Գրիգորի Վարդանյանը և Տիգրան Գրիգորյանը նշանակվել են ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորներ:
Հուլիսի 25-ին դատավոր Սամվել Ուզունյանը ներկայացվել է ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահին և դատավորներին:
Նույն օրը ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը և ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահին և դատավորներին են ներկայացրել նորանշանակ դատավորներ Գրիգորի Վարդանյանին և Տիգրան Գրիգորյանին:
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը հույս է հայտնել, որ նորանշանակ դատավորներն իրենց մասնագիտական գիտելիքների ու պատրաստվածության շնորհիվ մեծ պատասխանատվությամբ կմոտենան որպես դատավոր իրենց առաքելության իրականացմանը և բարձր կպահեն դատական իշխանության հեղինակությունը:
Միջոցառման ավարտին ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը և ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը անցկացրել են աշխատանքային խորհրդակցություն, որի ժամանակ անդրադարձել են դատական համակարգի գործունեությանը վերաբերող առանցքային և ընթացիկ խնդիրներին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
4020 դիտում
20:57 01-03-2017
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը ներկայացրել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նորանշանակ դատավորներին
2313 դիտում
11:09 18-04-2016
ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահը ներկայացրել է նորանշանակ դատավորներին
6340 դիտում
21:15 27-07-2016
ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահը ներկայացրել է նորանշանակ դատավորներին
Այս բաժնից
493 դիտում
19:55 23-01-2025
Թուրքիայի հետ երկխոսության շոշափելի արդյունքներ չկան․ Արարատ Միրզոյան
664 դիտում
19:21 23-01-2025
Վարչապետը մասնակցել է The Washingtoon post-ի «Արտաքին քաղաքականություն» խորագրով ընդունելությանը
670 դիտում
19:10 23-01-2025
Նախագահն ընդունել է Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի պատվիրակությանը