211652_close_icon
views-count9070 դիտում article-date 16:38 16-06-2017

Հերթական ջրագողերին հայտնաբերեցին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Վերջին օրերին «Գառնի-Արտաշատ-Երասխավան» մայր ջրատարում «Արևելք» տարածաշրջանի տնօրինության աշխատակիցները շարունակ ջրի քանակի անկում էին արձանագրում: Վայրկյանում 30 լիտր ջուր «հենց այնպես» կորում էր: Իսկ դա ավելի քան զգալի ծավալ էր, ինչը բացասաբար էր ազդում սպասարակման տարածքի բնակավայրերի ջրամատակարարման վրա: Առավել եւս, որ շոգ ամառը, ջրասպառման իր ավանդական «պիկով», օր օրի իրեն ավելի ու ավելի էր զգացնել տալիս: Ընկերության շահագործման, առևտրային և տեխնիկական տնօրինությունների աշխատակիցներից կազմված համատեղ խումբը ջրատարին հարակից վայրերում ստուգայցեր սկսեց: Ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվեցին խմելու ջրի արտադրական և ոռոգման նպատակներով ապօրինի օգտագործման փաստեր: Թվով 16 միացում կտրեցին, խցափակեցին: Դրանց հեղինակների մի մասը համապատասխան ակտ կազմելուց հետո պարտավորվեց տեղադրել ջրաչափ ու այսուհետ կանոնավոր վճարել սպառածի դիմաց: Սակայն ընկերության աշխատակիցները այսքանով չբավարարվեցին: «Արևելք» տարածաշրջանի փոխտնօրեն Գաբրիել Մելիքսեթյանը մեզ տեղեկացրեց, որ մոտ օրերս նույն կազմով ջրմուղագործները կրկին լինելու են տարածքում` Գառնու անուշահամ ջրի կորուստների /տեխնիկական ու առեւտրային/ պատճառների ուսումնասիրությունը շարունակելու համար: [b]Վեոլիա Ջուր ՓԲԸ [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր