ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է
Հունիսի 14-ին, ժամը 20:12-ից մինչև 20:33-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 18 կայանքներից Շիրակի մարզի Գետք, Քեթի, Մայիսյան, Մայիսյան տրիո, Հացիկ, Ազատան տրիո, Ազատան, Ախուրյան համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 1167 կրակոց:
***
Հունիսի 14-ին, ժամը 17:48-ից մինչև 18:19-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 17 կայանքներից Շիրակի մարզի Ախուրիկ, Երազգաորս, Ոսկեհասկ, Ղարիբջանյան, Գետք, Քեթի, Մայիսյան, Մայիսյան տրիո, Հացիկ համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 1870 կրակոց: