211652_close_icon

Գրպանահատության դեմ պայքարը շարունակվում է

views-count6498 դիտում article-date 22:24 14-06-2017
Հունիսի 13-ին, ժամը 17.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 97 տան մոտից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 1974 թ. ծնված Արմեն Ա.-ին: Նա խոստովանել է, որ թիվ 39 երթուղայինում մի կնոջ պայուսակից գողացել է դրամապանակ, որի մեջ եղել է գումար, բանկի պլաստիկ քարտ և այցեքարտեր: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տուժողը 1979 թ. ծնված Վարդանուշ Հ.-ն է, որը տվել է հաղորդում: Գողոնը հայտնաբերված է: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանություն[/i]

Նմանատիպ նյութեր