4956 դիտում
17:12 14-06-2017
Եթե ուղևորն իրավունք ունենա չվճարել ծխող վարորդին, ապա կարելի է կանխել այդ երևույթը. Վիլեն Խաչատրյան
Ծխելու դեմ պայքարում հասարակական վայրի ղեկավարությանը տուգանելը ճիշտ մոտեցում չէ: Ծխողին տուգանեք, ինչո՞ւ եք հասարակական վայրի տնօրենին տուգանում: Այսօր մամուլի ասուլիսին հայտարարեց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը՝ անդրադառնալով հասարակական վայրերում ծխելն արգելելու օրենսդրական նախաձեռնությանը:
Տնտեսագետը մեջբերեց արտերկրյա փորձը, տեղեկացնելով, որ արտերկրում հյուրանոցներն ունեն ծխի ազդակների մեխանիզմները: Եթե հյուրանոցում ինչ-որ մեկը ծխում է, ապա բոլորին սկսում են տարհանել հրդեհի վտանգի անվան տակ: Տնտեսագետն առաջարկեց այս փորձը տեղայնացնել Հայաստանում և կանխել հասարակական վայրում ծխելը:
Վիլեն Խաչատրյանը նշեց, որ տրանսպորտային միջոցի սրահում ծխելն արգելող նշաններ կան, բայց վարորդները շարունակում եմ ծխել: «Եթե քաղաքացին իրավունք ունենա չվճարել ծխող վարորդին, իրեն անորակ ծառայություն մատուցելու համար, ապա կարելի է կանխել այդ երևույթը»,- ասաց նա:
Տնտեսագետը կարծիք հայտնեց, թե ծխախոտի թանկացման դեպքում քաղաքացիները որոշակի կրճատելու են ծխախոտի սպառման ծավալները:
Նմանատիպ նյութեր
4743 դիտում
16:41 31-01-2015
23-ամյա ուղևորն օգտվել է տաքսու ծառայությունից, սակայն և՛ չի վճարել վարորդին, և՛ հայհոյել է ու ոչ միայն
Այս բաժնից
2278 դիտում
21:21 09-01-2025
Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել․ Կարին Տոնոյան
1009 դիտում
20:25 09-01-2025
Կալիֆոռնիայում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
850 դիտում
20:00 09-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են