211652_close_icon

Ջրհեղեղից հետո Տարոն Մարգարյանը երևանցիների ծաղրի առարկա էր դարձել. «Հայկական ժամանակ»

views-count31427 դիտում article-date 10:05 14-06-2017
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Անդրանիկ Մարգարյանի որդին՝ Տարոն Մարգարյանը, նախօրեին՝ իր հոր ծննդյան օրը կրկին ստանձնեց Երևանի քաղաքապետի պաշտոնը: Սերժ Սարգսյանը երդմնակալության արարողության ժամանակ հայտարարեց, որ Տարոնը Երևանի ամենամեծ վարկանիշ ունեցող գործիչն է, և նրան հորդորեց գիշեր-ցերեկ աշխատել հաջորդ ընտրություններում ավելի շատ ձայն ստանալու և Երևանի կառավարումը շարունակելու համար: Ճակատագրի հեգնանքով նախօրեին, երբ Անդրանիկ Մարգարյանի որդին ստանձնեց որպես հատուցում իրեն նվիրաբերվող պաշտոնը, և իր հոր բարեկամների ու թշնամիների հետ սեղանի շուրջ նշում էր այդ իրադարձությունը, Երևանում իսկական ջրհեղեղ եղավ: Ընդամենը կարկուտ էր տեղացել, հորդառատ անձրև: Եվ պարզվեց՝ Տարոն Մարգարյանի կառավարմամբ զարգացող Երևանում ջրահեռացման համակարգեր գոյություն չունեն: Իսկ սոցիալական կայքերը պայթում էին Տարոնին նվիրված գրառումներից: Ճիշտ է, այդ գրառումների բովանդակությունից չէր բխում, որ Տարոն Մարգարյանը Երևանի ամենաբարձր վարկանիշ ունեցող գործիչն է, ուղիղ հակառակը՝ նա երևանցիների ծաղրի առարկան էր դարձել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր