211652_close_icon
views-count1323 դիտում article-date 20:44 13-06-2017

ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչները մեկնել են Մոսկվա

ՀՀ ԶՈՒ օպերատիվ վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբը հունիսի 13-ից 16-ը Մոսկվայում կմասնակցի Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության 2017թ. ծրագրով նախատեսված զինված ուժերի կիրառման պլանավորման հարցերի քննարկմանը, ՀՀ զինված ուժերի և ՌԴ զինված ուժերի համատեղ կիրառման օպերատիվ (մարտական) փաստաթղթերի մշակման և պահպանման կարգի մասին հրահանգի նախագծի համաձայնեցմանը: ՀՀ ԶՈՒ ռազմավարական պլանավորման վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբը հունիսի 13-ից 15-ը Մոսկվայում կմասնակցի ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների միջև ռազմավարական պլանավորման հարցերով աշխատանքային հանդիպմանը:

Նմանատիպ նյութեր