Անալիտիկ խորհրդի քննարկումների մի մասն անցկացվելու է «օֆ դե ռեկորդ»
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովին կից նախաձեռնությամբ ստեղծված փորձագիտական խումբը՝ «Անալիտիկ խորհուրդ» կգործի մինչև 6-րդ գումարման ավարտը: Այս մասին խորհրդի փորձագետների առաջին հանդիպմանը տեղեկացրեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը։
Նա տեղեկացրեց, որ փորձագիտական խումբը քննարկելու է ոչ միայն ընթացիկ, այլև տվյալ պահին առկա դիվանագիտական մարտահրավերները:
Հրավիրված փորձագետներ Թևան Պողոսյանն ու Ստեփան Գրիգորյանը հետաքրքրվեցին, թե արդյո՞ք փորձագետները տեղեկացված են լինելու միջազգային հարթակներում հայկական պատվիրակության իրական դիրքորոշումներից։
Աշոտյանը ընդգծեց, որ քննարկումների մեծ մասը «օֆ դե ռեկորդ» ֆորամտով պետք է լինի, առանց լրագրողների: