3419 դիտում
13:33 13-06-2017
Պատերազմի հետևանքով հաշմանդամություն ստացած մարդիկ. պայքար հանուն կյանքի. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Արցախում գործունեություն ծավալող «Խորենացի» ազգային և հոգևոր արժեքների ուսումնասիրությունների կենտրոն» երիտասարդական հասարակական կազմակերպությունը «Ինքնություն» խորագրով ծրագրի շրջանակներում պատրաստել է տեսանյութեր, որոնք պատմում են Արցախյան և Ապրիլյան քառօրյա պատերազմների հետևանքով հաշմանդամություն ստացած մարդկանց մասին:
Ծրագիրն իրականացվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հասարակական կազմակերպություններին հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։
Տեսանյութերը նվիրված են Կարինե Դանիելյանին, Արևիկ Պետրոսյանին, Յակով Ալթանյանին, Լեռնիկ Աղաբեկյանին, Արմեն Ավետիսյանին, Իվան Մեհրաբյանին, Արտակ Բեգլարյանին, Գարուշ Սարգսյանին, Գևորգ Դադասյանին, Եղիշե Առուշանյանին։
«Խորենացի» ազգային և հոգևոր արժեքների ուսումնասիրությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Արտակ Ղուլյանը նշում է, որ հաշմանդամություն ստացած մարդկանց կերպարի, կյանքի պատմությունների միջոցով փորձում են վերարժևորել նրանց արածը, անցած ճանապարհը. «Արդյունքներն ավելին էին, քան սպասում էինք։ Մենք ոչ թե պարզապես նկարեցինք հաշմանդամություն ստացած ազատամարտիկների մասին տեսանյութեր, այլ մարդկանց, որոնք այսօր այդ վիճակում պայքարում են կյանքի մարտահրավերների, դժվարությունների դեմ և հաղթահարում դրանք»։
Նկարահանվել է 10 տեսանյութ։ «Հերոսներից մեկն Արտակ Բեգլարյանն է՝ Արցախի վարչապետի մամուլի խոսնակը։ Շատ հետաքրքիր երիտասարդ է, որ իր կենսակերպով ու գործունեությամբ վարակում է նաև հաշմանդամություն չունեցող մարդկանց։ Մյուսը Արևիկ Պետրոսյանն է. դասախոսում է Արցախի պետական համալսարանում, վիրավորում էր ստացել արկի պայթյունից, երկար ժամանակ անվասայլակի վրա էր, սակայն մայիսի 9-ին՝ Շուշիի ազատագրումից հետո, բժիշկը նրան ասել էր՝ կանգնիր, և նա կանգնել է, այսօր, ճիշտ է, դժվարությամբ, բայց կարողանում է քայլել։ Մենք այս տեսաշարով, այս մարդկանց պատմություններով ցանկանում ենք ցույց տալ, որ պետք չէ ընկճվել, կյանքը առջևում է, պետք է պայքարել։ Այս մարդիկ կարողանում են պայքարել. Արևիկը դարձավ հասարակական կազմակերպության նախագահ, ԱԺ պատգամավոր։ Արմեն Ավետիսյան ունենք Բերդաշեն գյուղից, ում երկու ոտքն անդամահատվել է ականի պայթյունից, ունի մեծ տնտեսություն, կառուցել է ցորեն աղալու գործարան։ Նրանք պայքարում են ոչ միայն կյանքի համար, այլև նույնիսկ ընդդեմ կյանքի։ Սրանք օրինակներ են, որոնք մարդկանց ասում են՝ ոչ ոք հուսահատվելու իրավունք չունի»,- նշում է Արտակ Ղուլյանը։
Ըստ պարոն Ղուլյանի, նկարահանված տեսանյութերը ցուցադրվելու են Արցախի կրթօջախներում։ Բանակցություններ են վարվում նաև հեռուստատեսության հետ, որտեղ նույնպես եթեր կհեռարձակեն սխրանքի ու մաքառումի այս պատմությունները։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2069 դիտում
23:56 20-02-2021
Պատերազմի հետևանքով հաշմանդամություն ստացած անձանց կարիքների գնահատման մասնագիտական խումբն Արցախում է
2616 դիտում
22:14 18-06-2021
Սա պայքար է ոչ թե հանուն իշխանության, այլ՝ հանուն պետականության. Ռոբերտ Քոչարյան
Այս բաժնից
775 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
883 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
631 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին