211652_close_icon
views-count2121 դիտում article-date 16:38 13-06-2017

Քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնում

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունիսի 12-ին, ժամը 17.30-ին, 1980 թ. ծնված Արտյոմ Հ.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 102 փամփուշտ, ինքնաձիգի դատարկ պահունակ և նռնակի 5 պայթուցիչ: *** Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունիսի 12-ին, ժամը 16.10-ին, 1979 թ. ծնված Ռուստամ Բ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ-18Ե» տիպի, 28 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր