Norway Chess սուպերմրցաշար. Լևոն Արոնյանը փայլուն հաղթանակ տարավ Կրամնիկի նկատմամբ
Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող Norway Chess շախմատային սուպերմրցաշարի 6-րդ տուրի կենտրոնական պարտիայում Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով գերազանց ոճով հաղթեց աշխարհի նախկին չեմպիոն, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկին, որը անձնատուր եղավ 34-րդ քայլում:
Այս հաղթանակից հետո Արոնյանը վաստակեց 4 միավոր և առայժմ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Հիշեցնենք, որ մինչ այս Արոնյանը գեղեցիկ հաղթանակ էր տարել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի նկատմամբ: