Փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել վերելակից
Հունիսի 12-ին, ժամը 00:22-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արգիշտի փողոց թիվ 7/4 շենքի 1-ին մուտքի վերելակը խափանվել է, բնակիչները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել վերելակից:
***
Հունիսի 12-ին, ժամը 11:12-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի թիվ 48/5 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչն ընկել է հատակին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները 1946 թ. ծնված Դ. Ս.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: