Մանչեսթերյան ահաբեկչության մասնակցության կասկածանքով ձերբակալվածներն ազատվել են
Մանչեսթերի ոստիկանության աշխատակիցները ազատ են արձակել Մանչեսթերում մայիսի 23-ի գիշերն իրականացված ահաբեկչության մասնակցության կասկածանքով ձերբակալվածներին: Այդ մասին հայտնում է Բրիտանական Manchester Evening News պարբերականը:
Բոլոր 22 կասկածյալները հարցաքննվել են, սակայն նրանցից ոչ մեկին մեղադրանք չի առաջադրվել: Ոստիկանների համոզմամբ՝ ազատվածները «հասարակությանը վտանգ չեն սպառնում»:
Հիշեցնենք, որ Արիանա Գրանդեի մենահամերգի ժամանակ մահապարտ-ահաբեկչի կողմից պայթուցիկ սարքի կիրառելու հետևանքով զոհվել է 22 մարդ, վիրավորվել՝ 60-ից ավելին։