Մանչեսթերյան ահաբեկչության հեղինակը ռումբը պատրաստել է Youtube-ի օգնությամբ
Մանչեսթերի ահաբեկչության հեղինակ Սալման Աբեդին ահաբեկչություն իրականացնելու համար «մահապարտի գոտի» պատրաստել է` օգտվելով Youtube վիդեոպորտալի տեսանյութերից: Այդ մասին հայտնում է Interfaxs-ը:
Նշվում է, որ տղամարդը ներբեռնել է ռումբ պատրաստելու և նրա քիմիական պարունակության մասին պատմող տեսանյութեր ոչ միայն Youtube-ից, այլ նաև ինտերնետային այլ կայքերից:
Հատուկ ծառայությունները սկզբում ենթադրել են, որ ռումբը պատրաստել է այդ գործում մեծ փորձ ունեցող անձ, սակայն նշվում է, որ համապատասխան տեսանյութերը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում և Youtube-ում հասանելի են եղել Մանչեսթերում իրականացված ահաբեկչությունից հետո ևս երկու օր: