Լոնդոնում ահաբեկչության գործով բոլոր 12 ձերբակալվածներն ազատ են արձակվել
Լոնդոնում ահաբեկչության հետաքննության շրջանակներում ձերբակալված 12 անձինք ազատ են արձակվել՝ գրում է [url=https://ria.ru/world/20170401/1491271404.html]ria.ru[/url]-ն:
«Մարտի 22-ին Վեսթմինսթերում կատարված ահաբեկչական հարձակման քրեական գործի շրջանակներում ձերբակալված անձինք ազատ են արձակվել՝ առանց հետագա գործողությունների անհրաժեշտության»,- ասվում է ոստիկանության տարածած հայտարարության մեջ:
Վերջինն ազատ է արձակվել 30-ամյա մի տղամարդ, որը ձերբակալվել էր Բիրմինհեմում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով: Մնացած 11-ը, որոնք ավելի վաղ ձերբակալվել էին ահաբեկչության հետաքննության շրջանակներում, նույնպես ազատ են արձակվել: