Սաուդյան Արաբիան արգելել է քաթարցի ուխտավորներին Մեքքայի Մեծ մզկիթ այցելել
Սաուդյան Արաբիայի իշխանություններն արգելել են Քաթարի քաղաքացիներին մուտք գործել Մեքքայի Մեծ մզկիթ: Այդ մասին հայտնում է «Ալ-Ջազիրա» գործակալությունը:
Քաթարի Մարդու իրավունքների ազգային հանձնաժողովը բողոքներ է ստացել երկրի բնակիչներից, որ իրենց թույլ չեն տալիս մտնել Մասջիդ Ալ-Հարամ մզկիթի տարածք:
Մարդու իրավունքների ազգային հանձնաժողովի ղեկավարը միջադեպը որակել է որպես մարդու իրավունքների կոնվենցիայով ամրագրված կրոնական ծիսակարգ կատարելու իրավունքի կոպիտ խախտում: