Փրկարարները բացել են փակ դռները
Հունիսի 10-11-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 19 ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևան, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Լոռու մարզի Վանաձոր և Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքներում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բոլոր փակ դռները: