211652_close_icon
views-count8597 դիտում article-date 21:07 10-06-2017

Օգնում են փրկարարները

Հունիսի 10-ին, ժամը 11:28-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վարուժան թաղամասի թիվ 6 շենքի 8-րդ հարկի արտաքին պատի մեկուսչի շերտը (ծեփը) ուժեղ քամու հետևանքով ընկել է շենքի ներքևում գտնվող ծառի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ծառի վրայից հեռացրել են մեկուսչի շերտը (մոտ 4 քմ): *** Հունիսի 10-ին, ժամը 06:33-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մեծարենցի փողոցի տներից մեկի մոտակայքում քաղաքացին ընկել է ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը 1983 թ. ծնված Ս. Ա.-ը տեղի ուժերով դուրս է բերվել ջրանցքից: Փրկարարները ոստիկանների ուղեկցությամբ տուժածին տեղափոխել են Ա. Բաբաջանյան փողոցի թիվ 55/1 շենքի բնակարան: *** Հունիսի 10-ին, ժամը 06:10-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սայաթ-Նովայի պողոտայի թիվ 24 շենքի բնակարաններից մեկի բնակիչն ընկել է հատակին. բարձրացնելու և անկողնուն մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները 1939 թ. ծնված Ա. Ք.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: *** Հունիսի 10-ին, ժամը 03:20-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Մաշտոցի փողոցում գտնվող հյուրանոցի համարներից մեկի դուռը փակվել է, մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը դուռը բացվել է տեղի ուժերով. հատակին ընկած է եղել 1938 թ. ծնված Մ. Վ. Է.-ը (Նիդերլանդների թագավորության քաղաքացի): Փրկարարները Մ. Է.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Գորիսի ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Նմանատիպ նյութեր