Էներգետիկայի նախարարությունում ոչ թե նախարարն է որոշումներ կայացնում, այլ վարչապետի փեսա փոխնախարարը․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը գործադիրի ամենաարտոնյալ պաշտոնյաներից մեկն է, սա շնորհիվ իր աներոջ՝ վարչապետ Կարեն Կարապետյանի:
Ըստ շրջանառվող լուրերի՝ նախարարությունում որոշումներ ոչ թե նախարարն է կայացնում, այլ վարչապետի փեսա փոխնախարարը, նա է որոշում և կադրային, և տնտեսական բնույթի հարցերը, ղեկավարում նախարարության ենթակայության տակ գործող առանձնացված ստորաբաժանումները: Այս ամենից բացի՝ երիտասարդ փոխնախարարը շատ է սիրում ճամփորդել ու մշտական գործուղումների մեջ է:
Դե, վարչապետ Կարեն Կարապետյանն էլ հոգում է, որ իր փեսան գործուղման անվան տակ ճամփորդության մեկնի ոչ միայն Եվրոպա, այլև էկզոտիկ երկրներ՝ Ֆիլիպիններ, Թաիլանդ, Ճապոնիա»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]