211652_close_icon
views-count8157 դիտում article-date 23:00 09-06-2017

Սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ հանդիպում բարերար Հրաչյա Պողոսյանի հետ

Այսօր՝ հունիսի 9-ին, ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ հանդիպում հասարակական գործիչ, բարերար Հրաչյա Պողոսյանի հետ, որին մասնակցեցին ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը, «Նոեվ Կովչեգ» թերթի գլխավոր խմբագիր Գ. Անիսոնյանը, ՌԴ մշակույթի վաստակավոր գործիչ Յուրի Նիկոլայի Կլյոնովը, «Դոնի Նախիջևանի հայկական համայնք» կազմակերպության գործադիր տնօրեն, «Հայազգ» համահայկական մշակութալուսավորչական հիմնադրամի ղեկավար Սերգեյ Սայադովը: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հ. Հակոբյանը: Ողջունելով ներկաներին՝ նախարարը մասնավորապես նշեց. «Ուրախ եմ ողջունել հայ ժողովրդի լավագույն զավակներից մեկին, բարերարին, մեծ մարդուն:Այս հանդիպումը նպատակ ունի հայ հասարակությանը ներկայացնել նրա անցած ուղին: Հարգելի՛ պարոն Պողոսյան, Աստված Ձեզ մեծ սիրտ է տվել, որը բաբախում է Հայաստանի և Ռուսաստանիհամար, փորձում է զորացնել, ամրապնդել հայ-ռուսական բարեկամությունը: Հրաչյա Պողոսյանի կյանքը ինձ համար հիանալի օրինակ է՝ զինվորական ճանապարհ անցնելով, ամենուր իրեն դրսևորել է որպես պարտաճանաչ և պատասխանատու մարդ: Նրանից օրինակ վերցնելով՝ հասկանում ենք, որ բոլորս ազգովի ծառայության մեջ ենք, ծառայում ենք մեր Հայրենիքին: Այդ ծառայությունը նա անում է սիրով, նվիրումով, պատրաստակամությամբ: Հարգելի՛ պարոն Պողոսյան, ուզում եմ խորապես շնորհակալ լինել, որ Ձեր գործնական, զինվորական կերպարն ամբողջանում է մտավորականի, բարերարի կերպարով: Դուք իսկական հայ եք, մեր ազգի մեծ զավակը »:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր