211652_close_icon
views-count2860 դիտում article-date 18:42 09-06-2017

Կատալոնիան մտադիր է հոկտեմբերի 1-ին անկախության հանրաքվե անցկացնել

Կատալոնիայի իշխանությունները հայտարարել են, որ պատրաստվում են հոկտեմբերի 1-ին Իսպանիայից առանձնանալու և անկախություն ստանալու հարցով հանրաքվե անցկացնել: Ինչպես նշում է [url=http://www.independent.co.uk/news/world/europe/catalonia-referendum-independence-from-spain-october-regional-government-announcement-a7781321.html]independent[/url]-ը, Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնը մանրամասնել է, որ հանրաքվեի մասնակիցներին ընդամենը մի հարց է տրվելու՝ ցանկանո՞ւմ եք, որ Կատալոնիան հանրապետության ձևով անկախ երկիր դառնա: Պուչդեմոնի պնդմամբ՝ Կատալոնիան բոլոր քաղաքական, տնտեսական ու մշակութային իրավունքներն ունի Իսպանիայից անկախանալու համար: Իսկ Իսպանիայի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ Կատալոնիայի անկախացումը հակասում է երկրի սահմանադրությանը:

Նմանատիպ նյութեր