971 դիտում
12:17 15-07-2022
Շոտլանդիան մտադիր է հաջորդ տարի անկախության հանրաքվե անցկացնել․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է«Մեծ Բրիտանիայում իշխող Պահպանողական կուսակցության նոր առաջնորդի եւ երկրի վարչապետի անունը հայտնի կդառնա սեպտեմբերի 5-ին։ 11 պահպանողական քաղաքական գործիչներ արդեն իսկ ցանկություն են հայտնել մասնակցելու կուսակցության առաջնորդի ընտրություններին, որի հաղթողն ավտոմատ կերպով կդառնա նաեւ վարչապետ։
Երկրի վարչապետի ընտրությունից բացի Մեծ Բրիտանիան կանգնած է մեկ այլ լրջագույն մարտահրավերի առջեւ եւս, քանի որ Շոտլանդիայում կրկին օրակարգում է Լոնդոնից անկախանալու մտայնությունը։ Չնայած 2014 թ. Շոտլանդիայում անցկացված անկախության հանրաքվեի արդյունքներով շոտլանդացիների ավելի քան 55 տոկոսը քվեարկեց Մեծ Բրիտանիայի կազմում մնալու օգտին, սակայն Շոտլանդիայի կառավարությունն առաջարկում է 2023 թ. հոկտեմբերի 19-ին անցկացնել անկախության վերաբերյալ եւս մեկ խորհրդակցական հանրաքվե։ Այդ մասին հունիսի 28-ին խորհրդարանում հայտարարել էր Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը՝ մասնավորապես նշելով, որ անկախությունն անհրաժեշտ է Շոտլանդիային մարտահրավերներին ավելի լավ դիմակայելու համար։
Հայտնի է, որ խորհրդակցական հանրաքվեն չունի այն ուժը, ինչ հերթական հանրաքվեն, եւ ընդամենն առաջին քայլն է քվեարկության դրված հարցի վերաբերյալ հետագա քաղաքական կամ օրենսդրական որոշումների ընդունման համար»։
Մանրամասն՝ թերթի ասյօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1938 դիտում
17:59 17-07-2016
Շոտլանդիան հնարավոր է՝ անկախության հարցով նոր հանրաքվե անցկացնի 2017 թ-ին
2860 դիտում
18:42 09-06-2017
Կատալոնիան մտադիր է հոկտեմբերի 1-ին անկախության հանրաքվե անցկացնել
868 դիտում
12:48 23-04-2015
Ուկրաինայի նախագահը մտադիր է երկրի` ՆԱՏՕ-ին միանալու հարցով հանրաքվե անցկացնել
Այս բաժնից
871 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»