Էրդողանը մտադիր է ևս մեկ հանրաքվե անցկացնել Եվրամիության հետ բանակցությունները դադարեցնելու վերաբերյյալ
Թուրքիան հնարավոր է հանրաքվե անցկացնի Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունների նպատակահարմարության հարցով։ Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է շաբաթ օրը՝ ելույթ ունենալով Անթալիայում։ Հայտնում է TRT-ի ռուսական ծառայությունը:
Էրդողանը նշել է, որ Եվրամիության հարցում Թուրքիան կարող է հետևել Մեծ Բրիտանիայի օրինակին:
«Եվ Եվրամիության հետ բանակցությունների հարցի վերաբերյյալ կարող ենք հանրաքվե անցկացնե;, և կանենք այնպես, ինչպես ժողովուրդը որոշի»,- ասել է Էրդողանը:
Հիշեցնենք, Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցության վերաբերյալ բանակցություններն ընթանում են 2005 թվականից։ 2016 թվականին Եվրամիությունը որոշեց սառեցնել բանակցությունները՝ 2016 թվականին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձին Անկարայի «անհամաչափ» արձագանքի պատճառով։