211652_close_icon
views-count7564 դիտում article-date 17:06 09-06-2017

ԼՂ հակամարտությունը թույլ չի տալիս հակամատրող երկրներին զարգանալ. ՀՀ–ում ՄԹ դեսպան

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը տարածաշրջանային ամենակարևոր խնդիրներից է՝ հատկապես նախորդ տարվա ապրիլյան իրադարձություններից հետո»,- «Կովկաս-2016» միջազգային կոնֆերանսում հայտարարեց Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը: «Մենք տեսնում ենք, որ ԶԼՄ-ներում, քաղաքական շրջանակներում մեծանում է հակամարտությունը կարգավորելու ցանկությունը: Մենք կարծում ենք, որ ստատուս քվոյի պահպանումը թանկ է երկու պետությունների համար էլ: Մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը, ինչպես նաև աջակցում ենք Track II երկխոսությանը երկու կողմերի ժողովուրդների միջև»,- ասաց Ջուդիթ Ֆարնուորթը: Նրա խոսքով, ԼՂ հակամարտությունը թույլ չի տալիս հակամատրող երկրներին զարգանալ և ամբողջությամբ օգտագործել իրենց ներուժը: «Մենք աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև հասարակական երկխոսության իրականացմանը: Մենք նաև ցանկանում ենք Հայաստանում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ քննարկումներ ծավալել»,- ասաց դիվանագետը: Միևնույն ժամանակ Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը նշեց, որ նման քննարկումներ իրականացնելիս պետք է հաշվի առնել հանրային տրամադրությունները և առկա ռիսկերը: «Մենք պետք է հասկանանք այդ ռիսկերը և աջակցենք տնտեսության զարգացմանը, ամրապնդենք անվտանգությունը»,- ասաց նա: Կոնֆերանսին մասնակից ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Գեսերը նշեց, որ Հայաստանի զարգացման խնդիրները կլուծվեն այն ժամանակ, երբ Հայաստանը կկարողանա կարգավորել արտաքին անվտանգությանն առնչվող խնդիրները, որոնք խաչվում են ԼՂ հակամարտության գոտում ստատուս-քվոյի հետ:

Նմանատիպ նյութեր