Բաղդադը չի պաշտպանի անկախության հասնելու քրդերի միակողմ քայլերը
Իրաքի իշխանությունները դեմ են ցանկացած միակողմ քայլերին, որոնք ուղղված են Քրդստանի անկախության հասնելուն։ Այդ մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Իրաքի կառավարության ներկայացուցիչ Սաադ ալ-Հադիթիին։
«Կողմերից և ոչ մեկը չի կարող ինքնուրույն լուծել այլ կողմերից Իրաքի անկախանալու հարցը »,-հայտարարել է ալ-Հադիթին։
Նա հավելել է, որ իր երկիրը սահմանադրությամբ ամրագրված ժողովրդավարական դաշնային հանրապետություն է՝ ամբողջական ինքնիշխանությամբ և ցանկացած գործողություն Իրաքում պետք է հիմնված լինի նրա սահմանադրության վրա։
Ավելի վաղ հայտնի էր դարձել այն մասին, որ Իրքյն Քրդստանի իշխանությունները մտադիր են սետեմբերի 25-ին անկախության հանրաքվե անցկացնել։