2657 դիտում
13:13 04-02-2015
Բաղդադը հաստատել է ազգային գվարդիայի ստեղծումը
Իրաքի կառավարությունը հաստատել է այն օրենսդրական նախաձեռնությունները, ըստ որոնց թույլատրվում է երկրում ստեղծել ազգային գվարդիայի ստորաբաժանումներ:
Սունի-մահմեդականների համայնքների ներկայացուցիչները վաղուց պայքարում էին ազգային գվարդիայի կազմավորումներ ստեղծելու իրավունքի համար, ինչը թույլ կտա սունիներին ավելի լավ ապահովել սեփական անվտանգությունը «Իսլամական պետության» դեմ պայքարում, որի զինյալների կողմից նրանք անընդհատ հարվածներ են ստանում:
Կառավարությունը նաև հաստատել է Արաբական սոցիալիստական վերածնունդ (ԲԱԱՍ) կուսակցության նախկին անդամներին պետական պաշտոններում նշանակելու արգելքի հանման առաջարկը:
Այդ կուսակցությունը մինչ 2003 թ-ը Սադամ Հուսեյնի իշխանության օրոք եղել իշխող քաղաքական ուժն է եղել, իսկ բռնապետի տապալումից հետո նրա գործունեությունն արգելվել է, երբ Իրաք են ներխուժել կոալիցիոն ուժերը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ:
Բացի այդ, սունիները հասել են նրան, որ այդ կուսակցության նախկին անդամների վրայից Իրաքի հասարակական կյանքին մասնակցելու արգելքը հանվել է:
Նմանատիպ նյութեր
2514 դիտում
10:38 05-12-2015
Բաղդադը Անկարայից պահանջել է անհապաղ դուրս բերել թուրքական զորքը իր տարածքից
1762 դիտում
21:18 12-12-2015
Պաշտոնական Բաղդադը ՄԱԿ-ի ԱԽ-ին բողոքել է Թուրքիայի գործողություններից
2930 դիտում
16:43 09-06-2017
Բաղդադը չի պաշտպանի անկախության հասնելու քրդերի միակողմ քայլերը
Այս բաժնից
925 դիտում
19:19 14-01-2025
ԵՄ-ն մանրամասն կուսումնասիրի ՀՀ-ի անդամակցության հնարավոր դիմումը. Կոս
721 դիտում
18:42 14-01-2025
Հարավային Կորեայի նախագահի իմպիչմենտի հարցով դատավարությունը հետաձգվել է
841 դիտում
18:17 14-01-2025
ԱՄՆ-ն Թուրքիային չի ներառել դաշնակից և գործընկեր երկրների շարքում