Պաշտոնական Բաղդադը ՄԱԿ-ի ԱԽ-ին բողոքել է Թուրքիայի գործողություններից
Պաշտոնական Բաղդադը դիմում է հղել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Իրաքի տարածքում թուրքական զորքերի տեղակայման հարցով, որտեղ ընդգծել է, թե երկիրը իրեն իրավունք է վերապահում անհրաժեշտ քայլեր ձեռնարկել, որպեսզի վերջ դնի իր տարածքում Թուրքիայի գործողություններին:
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, պաշտոնական բողոքում մասնավորապես ասված է. «Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է Անվտանգության խորհրդին, որ Իրաքը իրեն իրավունք է վերապահում՝ ՄԱԿ-ի Կանոնադրության դրույթների ու միջազգային իրավունքի նորմերի համաձայն, դիմել բոլոր անհրաժեշտ քայլերին՝ վերջ դնելու համար Թուրքիայի կողմից Իրաքի տարածքում թույլ տրվող խախտումներին, որոնք սպառնում են աշխարհի խաղաղությանն ու անվտանգությանը»: