211652_close_icon
views-count2827 դիտում article-date 14:20 09-06-2017

«Վեոլիա Ջուր»-ն աշխատում է. Մեծամորում վերանորոգվում է շենքերի «ներքին կալցոն». ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Մեծամոր, 38: Այս հասցեում ջրամատակարարման ցանցի «ներքին կայցոյի» խնդիր այլեւս չկա: Չկա այն նաեւ թիվ 3 շենքում: Վեոլիա Ջրի ու քաղաքապետարանի համագործակցության շնորհիվ խողովակներն այնտեղ բերվել են բարվոք տեսքի ու աշխատանքային վիճակի: Մեր այցելության օրը ընկերության «Արեւելք» տարածաշրջանի տնօրինության «Արմավիր» տեղամասը հաջորդ՝ թիվ 1 բազմահարկի նկուղում սկսեց վերանորոգել ջրագծերը: Իսկ խնդիրն առաջացել էր այսպես: Արմավիրի մարզի մի շարք համայնքների, այդ թվում Մեծամորի, նախկին ջրամատակարարի՝ «Նոր Ակունք» ընկերության սեփականատերերը եղել են հենց իրենք՝ համայնքները: Եւ համատեղ որոշել են, որ «Նոր Ակունքը» պետք է սպասարկի բնակարանները մինչեւ ծորակ (համապատասխան սակագնով): Թե ինչպես է վերջինս իր պարտականություններն անցած տարիներին կատարել՝ այլ խնդիր է, սակայն փաստ է, որ ստեղծված պարագայում ներքին ցանցի համար պատասխանատու կազմակերպության կարիք պարզապես չի եղել: Այսօր իրավիճակն ուրիշ է: Համաձայն գործող կարգի ջրամատակարարման համակարգերի նոր օպերատոր Վեոլիա Ջուրը սպասարկում է ջրագծերն ու կոյուղագծերը միայն մինչեւ բազմաբնակարան շենքերի արտաքին պատը: Բնականաբար, առաջացել է շենքերի ներքին ցանցի սպասարկման խնդիրը: Մինչդեռ քաղաքում կա 40-50 «տարեկան» թվով 68 բազմահարկ, որոնցից առավելագույնը 15-ի ներքին ցանցն է բավարար վիճակում: Խնդրի լուծման համար կոնկրետ Մեծամորի պարագայում Վեոլիա Ջուրն ու քաղաքապետարանը գնացել են ամենաճիշտ՝ համագործակցության ճանապարհով: Ուսումնասիրել են շենքերի «ներքին կալցոյի» տեխնիկական վիճակը ու առաջին փուլի համար ընտրել վերանորոգման կարիք ունեցող 6 շենք: Քաղաքապետարանը հատկացնում է պահանջվող նյութեղենը, իսկ ջրմուղագործները կատարում են շինարարական աշխատանքները: Վեոլիան գոհ է համագործակցության արդյունքներից: Ինչպես նշեց «Արեւելքի» փոխտնօրեն Գաբրիել Մելիքսեթյանը, շենքերում ջրի կորուստ չկա, բնակիչներն էլ ջուր են ստանում ըստ գրաֆիկի: Գոհ է նաեւ քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանը. գտնվել է այս պահի համար խնդրի լավագույն լուծումը. շենքերի նկուղային հարկերում ջրեր չեն կուտակվում, չի ստեղծվում վթարային վիճակ եւ բնակիչներն այլեւս չեն բողոքում: Կնշանակի՝ համագործակցության ընտրված տարբերակն իրեն արդարացնում է, կնշանակի՝ այն անպայման կշարունակվի: [b]Վեոլիա Ջուր ՓԲԸ [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր