7875 դիտում
15:38 09-06-2017
Արամ Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային մրցույթի 2-րդ փուլ են անցել 17 մասնակիցներ
Հունիսի 8-ի ուշ երեկոյան պարզ են դարձել Արամ Խաչատրյանի անվան վոկալիստների 13-րդ միջազգային մրցույթի երկրորդ փուլ անցած մասնակիցները։ Այս մասին տեղեկացնում են «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամից։
Առաջին փուլը հաղթահարել են 17 մասնակիցներ, որոնք ներկայացնում են հետևյալ երկրները՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան, Ղազախստան, Ուկրաինա, Հայաստան, Արցախ։
Երկրորդ փուլի լսումները տեղի կունենան այսօր և վաղը Երևանի Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցի Տատյանա Հայրապետյանի անվան համերգասրահում։
Հիշեցնենք, որ խաչատրյանական մրցույթն անցկացվում է ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո: Խաչատրյանի միջազգային մրցույթի կազմակերպիչներն են «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը, ՀՀ մշակույթի նախարարությունը և Երևանի պետական կոնսերվատորիան։
Մրցույթի գլխավոր գործընկերն է ԱՊՀ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը (МФГС), գործընկերն է «Խաչատրյան» հիմնադրամը, աջակիցը՝ «Արդշինբանկը»։
Նմանատիպ նյութեր
1032 դիտում
15:48 06-06-2015
Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի մասնակիցները ծաղիկներ են խոնարհել Արամ Խաչատրյանի շիրմին. լուսանկարներ
14299 դիտում
22:37 10-06-2017
Հայտնի են Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի եզրափակիչ փուլ անցած մասնակիցների անունները
2832 դիտում
22:04 10-06-2021
Հայտնի են Խաչատրյանի անվան 17-րդ միջազգային մրցույթի երկրորդ փուլ անցած դիրիժորների անունները
Այս բաժնից
658 դիտում
23:20 02-05-2024
Հայաստանը զավթած 5-րդ շարասյունը չունի գաղափարախոսություն․ Ստեփան Դանիելյան
622 դիտում
22:58 02-05-2024
Պայքարը վճռական փուլ է մտնում, վաղը կներկայացնենք հետագա քայլերը․ Գառնիկ Դանիելյան