Լիոնել Մեսի. Իմ մրցակցությունը Ռոնալդուի հետ պատմության մեջ կմտնի
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին անդրադարձել է «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ մրցակցությանը:
Այս տարի արգենտինացին նվաճեց 6-րդ «Ոսկե գնդակը», Ռոնալդուն ունի 5 նման մրցանակ:
«Մենք տաս տարի մրցակցում ենք: Վստահ չեմ, որ մենք գիտակցում ենք, որ դա անսովոր է: Դա կմտնի պատմության մեջ:
Նման կարգի երկու խաղացող, որոնք տաս տարի շարունակ մրցակցում են, դա սովորական երևույթ չէ», ասել է Մեսին: