211652_close_icon
views-count10683 դիտում article-date 18:52 08-06-2017

Մահացել է անվանի ջազմեն Արմեն Թութունջյանը

Այսօր՝ հունիսի 8-ին, հանկարծամահ է եղել անվանի ջազմեն Արմեն Թութունջյանը՝ Չիկոն։ Մահվան պատճառը դեռևս հայտնի չէ։ Արմեն Թութունջյանը ծնվել է 1944 թվականի հունվարի 28-ին, Երևանում։ Թութունջյանը Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ էր, Երեւանի պետական կոնսերվատորիայի դոցենտ, հարվածային գործիքներ նվագելու ակադեմիական ուսուցանման հիմնադիրը Հայաստանում։ 1986-1992 թթ. նվագել է Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական էստրադային նվագախմբում: 1994 թ. ԱՄՆ-ի պետդեպարտամենտի «Open competition» մրցույթի ժամանակ ճանաչվել է հաղթող։ 1992 թ. նա մի խումբ երիտասարդ երաժիշտների հետ ստեղծել է «Չիկոն եւ ընկերները» խումբը, որտեղ նվագել են Հանրապետության մի շարք հայտնի ջազային երաժիշտներ։ Խումբը գործում է ցայսօր։ 1996 թ-ից «Հայ FM» ռադիոկայանով վարել է «Սիրված երգիչներ» եւ «Ջազ» հաղորդումները։ 1998 թ-ից վարում է «Ջազի ժամ» հաղորդումը նախ՝ «Ա1+», «Նոր ալիք», «Արարատ», 2011 թ-ից՝ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությամբ։ 2008 թ. Հայաստանի Ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է Հատուկ մրցանակի՝ «Ջազի ժամ» հաղորդաշարի համար։ 2008 թ. ՀՀ Նախագահի հրամանգրով նրան շնորհվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչումը: 2009 թ-ից Վահագն Հայրապետյանի եռյակի եւ քառյակի թմբկահարն է։ 2011 թ. լույս է տեսել նրա թմբկահարների առաջին հայերեն լեզվով «Ռիթմ եւ շարժում» ձեռնարկը։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ցավակցում է սիրված ջազմենի հարազատներին և ընկերներին։

Նմանատիպ նյութեր