211652_close_icon
views-count18866 դիտում article-date 20:30 18-02-2020

Տեղի կունենա անվանի կոմպոզիտոր և ջազմեն Գարի Քյոսայանի «Գարնանային ջազ երեկո» խորագիրը կրող համերգը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում մարտի 14-ին ժամը 20-ին տեղի կունենա անվանի կոմպոզիտոր և ջազմեն Գարի Քյոսայանի «Գարնանային ջազ երեկո» խորագիրը կրող համերգը։ Գարի Քյոսայանը երկար տարիներ ապրելով և ստեղծագործելով ԱՄՆ-ում համագործակցել է հանրահայտ ջազ երաժիշտների հետ և իր հրավերով շուրջ երեք տասնյակ երաժիշտ է հյուրընկալվել Երևան ու հանդես եկել բազմաթիվ համերգային ծրագրերով: Համերգի հատուկ հյուրն է ամերիկացի հայտնի երգիչ, կիթառահար Դարիլ Դարդենը։ Նա հանդես է եկել այնպիսի աշխարհահռչակ աստղերի հետ, ինչպիսիք են՝ BB King-ը, Stevie Wonder-ը, Albert King-ը, Bobby McFerrin-ը և այլք։ Հրավիրյալ արտիստից բացի նույն բեմում կլինեն նաև հայազգի երգչուհիներ Ալլա Սահակյանը, Սոնա Ումրոյանը, Կարինա Իգնատյանը , ինչպես նաև ֆլեյտահարուհի Նելլի Մանուկյանը։ «Ես միշտ լսում եմ Գարիին, քանի որ պետք չէ հակառակվել։ Ինքը շատ մեծ ճանապարհ է անցել, իրենից միայն կարող ես սովորել, ու ոչ միայն միայն ջազ, այլ ընդհանրապես` երաժշտություն»։ Ամուսինների կարծիքով այսօրվա հանդիսատեսը բավականին պահանջկոտ է, երաժշտասեր, ունի լավ և սուր լսողություն, գնահատում է արտիստի անկեղծությունը։ «Գարնանային ջազ երեկոներ» խորագիրը կրող համերգաշարով Գարի Քյոսայան ջազ քառյակը ելույթներ կունենա Դիլիջանում և Էջմիածնում, ինչն էլ կնպաստի մարզերում երաժշտական կյանքի ակտիվացմանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր