211652_close_icon
views-count17324 դիտում article-date 18:37 08-06-2017

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Արգավանդի խաչմերուկում. գծագիր

[b]Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Արգավանդի խաչմերուկում (գծագիր)[/b] Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևանի Իսակովի պողոտա-Առնո Բաբաջանյան փողոց խաչմերուկում (Արգավանդի խաչմերուկ) 2017 թ. հունիսի 9-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում՝ Իսակովի պողոտայով Երևանի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների համար նշված խաչմերուկում կկազմակերպվի հետադարձի տեղ, ինչի համար տվյալ խաչմերուկի հատվածում լրացուցիչ կավելացվի միայն հետադարձի համար առանձնացված 4-րդ երթևեկելի գոտի: [b]Երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ Եղվարդի խճուղու օլիմպիական ավանի դիմացի հատվածում (գծագիր)[/b] Ճանապարհային ոստիկանությունը տեղկացնում է, որ Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում նոր կառուցված օլիմպիական ավանի տարածք տրանսպորտային միջոցների մուտքն անվտանգ կազմակերպելու նպատակով՝ 2017 թ. հունիսի 9-ից Եղվարդի խճուղու օլիմպիական ավանի դիմացի հատվածում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ: Փոփոխությունների արդյունքում՝ Եղվարդի խճուղու նշված հատվածում Զովունի գյուղի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցներին երթևեկելի 3-րդ գոտուց կթույլատրվի երթևեկել ուղիղ կամ դեպի ձախ՝ դեպի օլիմպիական ավանի մերձակա տարածք (նախկին ուղիղ կամ հետադարձի փոխարեն): Իսկ հակառակ ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցներին նշված վայրում կարգելվի հետադարձի կատարումը՝ նրանք այդ հատվածում կարող են երթևեկել միայն ուղիղ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր